Ռոման Գագիկի Կարապետյան

պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Ծնվել է 1987թ. փետրվարի 1-ին ՀՀ քաղաք Թալինում: 1993-2000թթ. սովորել է Թալինի թիվ 1 միջն. դպրոցում, 2000-2003թթ.՝ Թալինի բնագիտամաթեմատիկական ակադեմիական վարժարանում:

2003-2007թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մասնագիտության բակալավրի ծրագրում:

2007-2009թթ. գերազանցությամբ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրում:

2009-2012թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտական ծրագրում: 2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հարաբերությունները 1998-2008թթ.» թեմայով՝ ստանալով «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2018թ. ստացել է «Քաղաքական գիտություններ» մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում:

2012 թվականից առ այսօր դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում:

2012-2015թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում՝ որպես միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ: Առ այսօր դասավանդում է նշված ԲՈՒՀ-ում:

2019 թվականից աշխատում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնում որպես փորձագետ:

2016-2018թթ. համագործակցել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ՝ որպես տարածաշրջանային քաղաքական գործընթացների հարցերով վերլուծաբան-փորձագետ:

Մասնակցել է Հայաստանում, Արցախում և արտասահմանում կազմակերպված մեկ տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների, սեմինարների:

Հեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների, համահեղինակ է երկու կոլեկտիվ մենագրության, ավելի քան մեկ տասնյակ գիտա-վերլուծական բնույթի հրապարակումների:

Անդամակցում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» և «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպություններին: